ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               

Մի «թևավոր խոսքի» հետքերով

Մի «թևավոր խոսքի» հետքերով
11.04.2024 | 09:18

«Կարելի է մշտապես խաբել ժողովրդի մի հատվածին, կարելի է որոշ ժամանակ խաբել ողջ ժողովրդին, սակայն անկարելի է մշտապես խաբել մի ամբողջ ժողովրդի»,- ասել է ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնը 1858-ին:

Եթե մի հրաշքով նա հայտնվեր այսօրվա Հայաստանում և տեսներ

ՆՓ & ՔՊ - Հայ ժողովուրդ փոխհարաբերությունները, ապա վստահաբար կարելի է պնդել, որ ներողություն խնդրելով հետ կվերցներ իր խոսքերը՝ պարզորոշ գիտակցելով, որ այստեղ վաղուց ապացուցել են իր ասածի հակառակը և տևական ժամանակ է, ինչ վարպետորեն խաբում են մի ողջ ժողովրդի:

Ի՞նչ իմանար «միամիտ» Լինքոլնը, որ իր այդ խոսքն ասելուց 160 տարի անց, հեռավոր Հայաստանում ի հայտ կգա մի «նորօրյա Գանդի», որը տեղի ժողովրդին «փրկելու» առաքելությամբ կկարգվի «կառավարության գլուխ» և իր «փրկչական» գործունեությամբ լիովին կարժեզրկի քաղաքագիտական և հասարակագիտական «աքսիոմատիկ և թեորեմատիկ» հնարավոր բոլոր ճշմարտությունները՝ իր ասած խոսքն էլ այդ թվում:

Արգամ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1169

Մեկնաբանություններ